Չինաստանը մինչեւ 2025 թվականը ծրագրում է 136 նոր օդանավակայան կառուցել, հաղորդում է Սինհուա գործակալությունը:
ՉԺՀ քաղացիացիայի գլխավոր վարչության ծրագրի համաձայն, կստեղծվեն միջազգային եւ տարածաշրջանային նշանակության ավիատրանսպորտային հանգույցներ՝ օդանավակայաններով, որոնք ամբողջությամբ կհամապատասխանեն միջազգային չափանիշներին:
Չինաստանում օդանավակայանների ակտիվ կառուցումն իրականացվում է 2008 թվականից, երբ ՉԺՀ-ն սկսեց միջոցներ հատկացնել ենթակառուցվածքների զարգացմանը՝ միջազգային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը փոխհատուցելու համար: Չնայած նկատելի բարելավումներին՝ Չինաստանի այժմյան օդանավակայանները հեռու են պատշաճ որակ ունենալուց եւ ոչ հավասարաչափ են տեղաբաշխված երկրի տարածքում:
2015 թվականի վերջին Չինաստանում 207 քաղաքացիական օդանավակայան է գործել, 2020-ին այդ թիվը պետք է հասնի 260-ի:




























