Թել Ավիվում Ֆրիշման լողափին բացվել է աշխարհում առաջին հյուրանոցը, որը տեղակայված է փրկարար աշտարակի վրա: Այս մասին պատմել է Իսրայելի զբոսաշրջության նախարար Ամիր Հալեվին, հաղորդում է Lenta-ն:
Մարտի 15-ին բացված հյուրանոցը ընդամենը երկու շաբաթ կգործի՝ մինչեւ մարտի 25-ը: Հյուրերը կարող են գիշերն անցկացնել երկհարկանի լյուքս համարում՝ բոլոր ծառայություններով:
Համարը վարձակալել հնարավոր չէ: Այնտեղ հյուրընկալվելու համար պետք էր մասնակցել զբոսաշրջության նախարարության եւ Brown Hotels հյուրանոցային ցանցի հայտարարած մրցույթին: Մրցույթի արդյունքներով՝ 15 զույգ կարող է օգտվել լյուքս համարներից:
Ավելի ուշ հյուրանոցը դուրս կբերվի այնտեղից, բայց Հալեվիի խոսքով, հաջորդ տարի պատրաստվում են կրկնել էքսպերիմենտը՝ հաշվի առնելով պահանջարկը:






























