ԱՄՆ առաջին տիկին Մելայնա Թրամփի հայրենիքում սկսել են մթերքները նրա անունով կոչել, գրում է The Cut-ը:
Մասնավորապես՝ Սլովենիայում Սովնիցա դղյակը թեմատիկ գինի է վաճառում, շիշը՝ 27.9 եվրոյով, որը կրկնակի գերազանցում է ստանդարտ գինու արժեքը: Պնդում են, որ առաջին խմբաքանակը սպառվել է 3 օրվա ընթացքում:
Բացի այդ, ԱՄՆ նախագահի տիկնոջ պատվին են կոչել տեղական հայտնի ցեղատեսակի խոզի մսից պատրաստված երշիկը, ինչպես նաեւ՝ շոկոլադ եւ կոսմետիկ քսուք:
Որոշ տվյալներով՝ Թրամփը 2016թ. նոյեմբերին դիմել էր սլովենական իրավաբանական ընկերության՝ փորձելով թույլ չտալ, որ տեղացիները իր անվան եւ իմիջի շնորհիվ գումար վաստակեն, բայց առայժմ արտադրողներին դա չի կանգնեցնում:




























