Նոր Զելանդիայում գտնվող Ուոնգանուի գետը դարձել է առաջին գետն աշխարհում, որը մարդու իրավունքներ է ստացել, հաղորդում է Guardian պարբերականը։
Տեղաբնակ մաորի ցեղը՝ Ուոնգանուիից, որը գետին համարում է իր նախնին, 140 տարի պայքարել է՝ նրան կենդանի էակ ճանաչելու համար։
Նոր Զելանդիայի խորհրդարանի ընդունած նոր օրենքում գետին վնասելը հավասարազոր է ցեղին վնասելուն, քանի որ դրանք մեկ ամբողջություն են համարվում։ Բացի այդ, գետը երկու խնամակալ է ստացել՝ մեկը երկրի, մյուսը՝ ցեղի իշխանություններից։
Գետին մարդու իրավունքներով օժտելու դատական գործընթացը ամենաերկարն է Նոր Զելանդիայի պատմության մեջ։ Նշվում է, որ այժմ նաեւ մյուս տեղաբնիկ ցեղերը կարող են պայքարել իրենց համար սրբազան բնական օբյեկտները կենդանի էակների շարքին դասելուն համար։




























