Կիպրոսում բրիտանական ռազմաբազայի ղեկավարությունը քննադատության է ենթարկվել, քանի որ չի կարողացել խանգարել բազայի տարածքում երգեցիկ թռչունների հսկայական թվի ոչնչացմանը, հաղորդում է BBC-ն։
Համաձայն գիտնականների վերջին զեկույցի՝ 2016-ին Կիպրոսում մոտ 1,7 մլն թռչուն է ոչնչացվել։ Իսկ մոտ 100 ք/կմ տարածք զբաղեցնող բրիտանական ռազմաբազայում սպանվել են մոտ 800 փետրավորներ։
Թռչունների պաշտպանության բրիտանական արքայակա հասարակության եւ Birdlife Cyprus կազմակերպության տվյալներով՝ Կիպրոսում գտնվող հրվանդանով «արտագաղթում» են Աֆրիկայից, Եվրոպայից ու Ասիայից եկող թռչունների գրեթե կեսը։
Հենց այստեղ են որսագողրեը որսում ամենամեծ թվով թռչուններին։ Ապա նրանց վաճառում են սեւ շուկայում։




























