Քրիստոնյա քահան Սիերա Լեոնեի արեւելյան Կոնո շրջանում գտել է աշխարհի խոշորագույն ալմաստներից մեկը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
709 կարատանոց թանկարժեք քարը , որը գտել էր Էմանուել Մոմոխը , հիմա պահվում է երկրի մայրաքաղաք Ֆրիտաունեի բանկում։
Այդ քարը մարդկությանը հայտնի քսան խոշորագույն ալմաստներից մեկն է։
Քահանային հաջողվել է գտնել Սիերա Լեոնեում վերջին 45 տարիներին հայտնաբերված խոշորագույն ալմաստը։ Ալմաստը տարել են երկրի նախագահ Էրնեստ Բան Կորոմայի մոտ։ Պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել, որ թանկարժեք քարը երկրից դուրս չեն տարել։
Նախագահը նաեւ հայտնել է, որ քարը հայտնաբերողները պետք է ստանան իրենց հասանելիքը, բայց այն պետք է նաեւ «ընդհանուր երկրին օգուտ բերի»։




























