Չինացի հնագետները Յանցզի գետի վտակի՝ Մինցզյանի հատակում ավելի քան 10 հազար հնագիտական արտեֆակտ են գտել, որոնք 300-ից ավելի տարեկան են, տեղեկացնում է Սինհուա գործակալությունը:

Հաղորդվում է, որ հայտնաբերվել են ոսկե, արծաթե եւ բրոնզե մետաղադրամներ ու ոսկերչական զարդեր, ինչպես նաեւ մետաղական զենքեր՝ սրեր, դանակներ, նիզակներ:

Գտածոն հայտնաբերվել է Չենդու քաղաքից 50 կմ դեպի հարավ: Արտեֆակտները պատկանում են Մին դինաստիայի (1368-1644 թվականներ) ժամանակաշրջանին: