Ծովային հսկա կանաչ կրիան, որը մի քանի տարվա ընթացքում 915 մետաղադրամ է կուլ տվել, մահացել է Բանգկոկի համալսարանի անասնաբուժական հիվանդանոցում, հաղորդում են թաիլանդական լրատվամիջոցները:
Մասնագետների խոսքով՝ մի քանի ժամ տեւող հաջող վիրահատության ժամանակ կրիայի ստամոքսից 915 մետաղադրամ է հանվել: Նա, սակայն, մահացել է արյան մեջ նիկելի բարձր պարունակության պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նավաստիները Չոնբուրի նահանգի կենդանաբանական այգուց կրիային Բանգկոկ էին տեղափոխել մարտին սկզբին: Վիրահատությունից հետո կրիայի ինքնազգացողությունն անհամեմատ լավացել էր, սակայն անցած շաբաթ 26-ամյա կենդանու վիճակը կրկին վատացել էր, ինչի պատճառն արյան մեջ նիկելի բարձր պարունակությունն էր:




























