Մարտի 20-ին, ժամը 14.15-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ ամբուլատոր բուժօգնության է դիմել 48-ամյա քաղաքացուհի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը նշել է, որ վնասվածքը ստացել է Երեւանի Սայաթ-Նովայի պողոտայի եւ Խանջյան փողոցի խաչմերուկում թիվ 10 երթուղու ավտոբուսի սրահում՝ ավտովթարի հետեւանքով:

Կատարվում է քննություն: