«Սեզամ փողոցը» մանկական հաղորդումը հրաժարվել է միլարդատեր Դոնալդ Թրամփի նմանակումից, ով ներկայումս արդեն ԱՄՆ նախագահն է, հաղորդում է The Washington Post-ը:
Sesame Workshop-ի մամուլի քարտուղար Լիզա Ֆիշմանի խոսքով՝ իրենք Դոնալդ Գրամփ (grump՝ «փնթփնթանը») անունով կերպարին վերադառնալու ծրագրեր չունեն:
Ֆիշմանը նշել է, թե «մեր կոնտենտը միշտ ապաքաղաքական է եղել», եւ ծրագրում նմանակել են փոփ-մշակույթի շատ դեմքերի, այդ թվում՝ հեռուստաշոուների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների, որոնց թվում են «Գահերի խաղի», «Ձայնի», CNN, Fox News-ի ներկայացուցիչները:
Sesame Workshop –ի մեկնաբանությունը հաջորդել էր այն հրապարակումից հետո, թե «Թրամփը ցանկանում է PBS զրկել ֆինանսավորումից: «Սեզամ»-ը անխնա է նմանակել նրան»:
Պարբերականը հիշեցրել է հաղորդման մի քանի դրվագ, երբ հայտնվում էր Գրամփը:




























