Hyundai մակնիշի մեքենան, որով ահաբեկիչը գրոհ է իրականացրել Լոնդոնում, կարող է վարձակալված լինել բրիտանկան Բիրմինգեմ քաղաքում, հաղորդում է Express պարբերականը:

Ականատեսներին խեսքերով՝ չորեքշաբթի երեկոյան Բիրմինգեմում մեծ քանակությամբ ոստիկանական մեքենաներ են նկատվել: Պարբերականը գրում է, որ դա կարող է կապված լինել մեքենայի՝ քաղաքի վարձակալության կետերից մեկին պատկանելու հետ:

BBC-ի հաղորդմամբ, սակայն, կան հիմքեր ենթադրելու, որ մեքենան վարձակալվել է Չելմսֆորդ քաղաքում:

Ահաբեկչական ակտը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14:40-ին՝  զբոսաշրջիկների համար քաղաքի սիրելի վայրերից մեկում: Վեսթմինսթերյան կամրջով սլացող մեքենան բարձրացել է մայթ, վրաերթի ենթարկել մի քանի մարդու ու սլացել դեպի խորհրդարանի շենքը: Չարագործին կանգնեցրել է ոստիկանը, որին նա սպանել է դանակի հարվածքով: Ահաբեկչական ակտի հետեւանքով զոհվել է 4, վիրավորվել՝ մոտ 40 մարդ: Ահաբեկիչը ոչնչացվել է մեկ այլ ոստիկանի կողմից: