Ամերիկյան Վիսկոնսին նահանգում հրաձգության հետեւանքով 4 մարդ է զոհվել, այդ թվում՝ ոստիկանության սպա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Fox 6 հեռուստաալիքը:
Ոստիկանության կապիտան Թոդ Բաեթենի խոսքով՝ հրաձգությունը տեղի է ունեցել Վաուսաու բնակավայրում, բանկի, իրավաբանական ընկերության եւ բնակելի շենքի հարեւանությամբ:
Նշվում է, որ հրաձգության պատճառն «ընտանեկան քաշքշուկն» է: Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին: Հետաքննությունը շարունակվում է:




























