ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են կնոջը, որը փորձել է անցնել Սպիտակ տան դարպասի վրայով, հաղորդում է Associated Press-ը։
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի ուշ երեկոյան, սակայն այդ մասին միայն մեկ օր անց է հայտնի դարձել։
Գաղտնի ծառայությունում ասել են, որ դարպասի վրայով փորձել անցնող կնոջ կոշիկի քուղերը կառչեն են դարպասից։ Նրան ձերբակալել են արդեն դարպասի ներսի կողմից։ Վաշինգտոն նահանգի 38-ամյա բնակչուհի Մարսի Վալը դատական լսումների ժամանակ հերքել է իր մեղքը։




























