Չինաստանի Ցզյանսի նահանգում ավտոբուսի վարորդներին մեկ յուան արժեք ունեցող դրամներով են աշխատավարձ տվել , հաղորդում է BBC News–ը։
Շատ ուղեւորներ, որոնց ընկերությունը տեղափոխել է փետրվարին, երկրի այլ մասերից եկել են չինական Նոր տարին նշելու։ Ճանապարհածախսը նրանք վճարել են մանրադրամներով։ Արդունքում ամսվա վերջին ավտոբուսների կայանատեղիում հարյուր հազարավոր մանրադրամներ են կուտակվել։
Ընկերության ղեկավարությունը հանգել է եզրակացության, որ հաշվել եւ նման քանակությամբ մանրադրամը բանկ տանել շատ բարդ է, ուստի որոշվեց դրանք որպես աշխատավարձ վճարել։




























