Հնդկաստանում թութակները ոչնացրել են օփիումի կակաչի բերքի մինչեւ տասը տոկոսը, հաղորդում է Daily Mirror–ը։
Թռչունները սպասում են, թե երբեր ֆերմերները կկտրեն կակաչների գլխիկը, որից հետո անաղմուկ կտցում են հոսող խեժանյութը։ Կշտանալով՝ թութակները մի քանի ժամ քնում են։ Նման վիճակում նրանք կարող են ընկնել ծառից կամ գիշատիչներին կեր դառնալ։
Հնդկաստանի Ռաջաստան քաղաքի ֆերմերները մի քանի տարի է պայքարում են այս խնդրի դեմ։ Վերջերս թռչունները սկսել են օփիումի կակաչի հանդեպ իրենց սերն արտահայտել նաեւ Հնդկաստանի այլ նահանգներում։
Հնդկաստանն օփիումի կակաչ աճեցնում է դեղորայք պատրաստելու համար։




























