Իսպանիայի ոստիկանությունը սկսել է հետաքննել Գրանադա նահանգի Լոխա քաղաքի բնակչի դեմ հետաքննությունը, ով իր պիթոնին կենդանի շներով ու կատուներով է կերակրել, հաղորդում է International Business Times-ը։
Կինը համացանցում արքայական պիթոնի վաճառքի մասին հայտարարություն է տեղադրել։ Դա նկատել է կենդանիների ապաստարանում աշխատող մի կին։ Մասնավորապես նրան հետաքրքել է նկարը, որտեղ օձը խեղում է փոքրիկ շնիկին։
Նա զանգահարել է պիթոնի տիրուհուն եւ ներկայացել որպես գնորդ։ Պիթոնի տիրուհին ասել է, որ կենդանուն կերակրում է փոքրիկ շներով ու կատուներով։




























