Իսպանիակի ոչ կառավարական փրկարարական կազմակերպությունը հայտնել է, որ Լիբիայի ափերի մոտ երկու կործանված նավ է գտել։ Ըստ գնահատականների՝ անհետ կորել են ավելի քան 250 ներգաղթյալներ։ Նրանց ողջ մնալու հավանականությունը շատ փոքր է, հաղորդում է «Սինհուա»-ն։

Փրկարարների խոսքով՝ ներկա դրությամբ գտնվել է ընդամենը հինգ զոհի մարմին՝ 16-25 տարեկան։ Յուրաքանչյուր նավում տեղավորվում է առնվազն 120 մարդ, ուստի անհետացածների թիվը կարող է գերազանցել 250-ը։ Կործանման պահից արդեն մեկ օր է անցել, մարդիկ կենդանի մնալու հնարավորություն գրեթե չունեն։