Ամերիկյան Թեքսաս նահանգում ճանապարհային խոշոր պատահար է տեղի ունեցել դպրոցական ավտոբուսի, մարդատար ավտոմեքենայի եւ բեռնատարի մասնակցությամբ, 2 մարդ զոհվել է, գրեթե 20 դպրոցականներ տուժել են: Այս մասին հայտնում է CBS News-ը:

Բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց ուղեգոտի, ավտոբուսի վարորդը բախումից  խուսափելու համար ստիպված այն թեքել է ճամփեզրի կողմը: Բեռնատարի եւ ավտոբուսի ետեւից ընթացող ավտոմեքենայի հետեւանքով երկու վարորդները զոհվել են:

Ավտոբուսում են եղել նահանգի դպրոցներից մեկի մարզական թիմի անդամները: Հաղորդվում է, որ մոտ 20 դեռահասներ հոսպիտալացվել են: Չի հստակեցվում, թե նրանց ստացած վնասվածքներն ինչ աստիճանի ծանրություն ունեն: