Մահապարտ ահաբեկիչը հարձակում է իրականացրելԲանգլադեշի մայրաքաղաք Դակկայի միջազգային օդանավակայանում, ինքն իրեն պայթեցնելով ոստիկանական պարեկակետի մոտ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ահաբեկիչը մահացել է, այլ տուժածների մասին տվյալներ դեռ չկան։

Ոստիկանության խոսքով մահապարտի դրդապատճառները դեռ հայտնի չեն։