Ճապոնիան ինքնասպանությունների պատճառով տարեկան կրում է ավելի քան չորս մլրդ դոլարի տնտեսական վնաս, հայտնում է NHK-ը։
Այդ կորուստը հաշվելիս՝ առաջնորդվել են նրանով, թե ինչ տնտեսական ներդրում կարող էին ունենալ 15-69 տարեկան այն 23 հազար ճապոնացիները, որոնք հոժարակամ հեռացել են կյանքից 2015-ին, եթե նրանք աշխատեին մինչեւ 70 տարեկանը։
2005-ին Ճապոնիայում ստեղծվել է ինքնասպանությունների կանխման հարցերով շտաբ։ 2005-ի համեմատ տնտեսական վնասի գումարը նվազել է 900 մլն դոլարով։
Երկրի առողջապահության, աշխատանքի ու բարեկեցության նախարարության տվյալներով, 1998-ից սկսած երկրում տարեկան ավելի քան 30 հազար ինքնասպանության դեպք է գրանցվում։ Հիմնականում ինքնասպան են լինում տղամարդիկ, որոնք առողջական, սոցիալական կամ ընտանեկան խնդիրների են բախվում։




























