«Դեբի» ցիկլոնը պատուհասել է Ավստրալիայի հյուսիսարեւելյան Քվինսլենդ նահանգը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ավստրալիայի օդերեւութաբանական բյուրոն:
Ավելի վաղ բյուրոն զգուշացրել էր, որ փոթորիկը վատագույնը կլինի 2011 թվականին, երբ երկրին սպառնում էր «Յասի» արեւադարձային ցիկլոնը: Բյուրոն ցիկլոնին երկրորդ կարգ էր տվել:
Տարերքն ամենից ուժգին կհարվածի Մաքայ քաղաքին: Մոտեցող ցիկլոնի հետեւանքով արդեն մեկ մարդ մահացել է, ավելի քան 30 հազար մարդու հրահանգվել է լքել իրենց տները, դադարեցվել է Թաունսվիլ միջազգային օդանավակայանի աշխատանքը:
Ավստրալացի օդերեւութաբանները «Դեբի» ցիկլոնին չորրորդ կարգ են տվել, քամու արագությունը կազմում է ժամում 260 կմ:



























