Մկները մարդկանց կողքին են ապրել 15 հազար տարի շարունակ: Այսպիսով, փաստացի մկները բնակվել են մարդկանց հետ դեռեւս մինչ վերջինների` երկրագրծությամբ զբաղվել սկսելը, հաղորդում է BBC-ն:
Գիտնականների կարծիքով` վայրի մկները մարդկանց բնակավայրարեր են սկսել սողոսկել Լեւանտի շրջանում (Միջերկրական ծովի արեւելյան մասը): Նրանք գողացել են հացահատիկային սերմերը, որոնք մարդիկ գտել ու պահել են:
Աստիճանաբար կրծողները վերածվել են այն կենդանուն, որին մենք ճանաչում ենք որպես տնային մուկ, որն ապրում է մարդկանց տներում եւ ուտելիք գողանում:
Փարիզի Բնական պատմության ազգային թանգարանի դոկտոր Թոմ Կուչիի խոսքով`մկները սկսեցել են ապրել մարդկանց հետ, երբ վերջինները սկսել են տներ կառուցել, այսինքն` մոտ 15 հազար տարի առաջ:




























