Ամերիկացի գիտնականները պարզել են տնային կատուների իրական վերաբերմունքն իրենց տերերի նկատմամբ: Համապատասխան հետազտությունը հրապարակվել Behavioural Processes պարբերականում:

Գլխավոր եզրակացությունն այն է, որ կատուների համար շատ կարեւոր է մարդկանց հետ սոցիալական շփումը: Գիտնականների կարծիքով` կենդանիները դրանից հաճույք են ստանում:

Գիտափորձի ընթացքում կենդանիների մեծամասնությունը նախընտրել է մարդկանց հետ շփումը, քան այլ գործոնները, մասնավորապես` սնվելը: 

Գիտափորձին մասնակցել են 50 տնային եւ ապաստարաններում ապրող կատուներ, որոնց մասնագետները հետեւել են մի քանի ժամ: