Ուկրաինայի Լուցկ քաղաքի կենդանաբանական այգիում սատկել է ալպական՝ չափից շատ կերակրվելու հետեւանքով 

Այս մասին հաղորդում է УНН-ն՝ վկայակոչելով հաստատության աշխատակիցներին։

«Դիահերձումը ցույց տվեց, որ մահը վրա է հասել... կերակրի զանգվածների գերլցման հետեւանքով։ Ալպակային փրկելն իրատեսական չէր, քանի որ առողջացման հույս կարող էր տալ միայն վիրահատական միջամտությունը, որը կենդանաբանական այգում չեն անում», — ասել է գործակալության զրուցակիցը։

Նշվում է, որ կենդանու հիվանդության մասին հաղորդագրությունները սկսվեցին տարածվել մարտի սկզբին։