Ֆելիքս մականունով կատուն օգնել է անգլիական Big Issue North պարբերականին երեք անգամ մեծ տպաքանակով վաճառվել, քան նախատեսվում էր, հաղորդում է The Independent-ը։
Բանն այն է, որ պարբերականը գլխավոր հոդվածը նվիրել է Ֆելիքսին, որին ապաստան ն տվել «Հադերսֆիլդ» երկաթուղային կայարանի աշխատակիցները եւ նրա լուսանկարը տեղադրել շապիկին։ Արդյունքում մեկ շաբաթվա ընթացքում 12 հազար օրինակ է վաճառվել, համարը երկու անգամ տպելու անհրաժեշտություն է եղել։ Big Issue North պարբերականի այդ համարի վաճառքից ստացված միջոցները որպես աջակցություն կփոխանցվեն ընչազուրկներին։
Կայարանի աշխատակիցները Ֆելիքս ապաստան են տվել 2011-ին, երբ նա դեռ փոքրիկ էր։ Նրանք որոշել են, որ կատուն արական սեռի է, ուստի նման մականուն են տվել։




























