Բրիտանական աբբայությունում 1793-ի խոհարարական գիրք են գտել։ Այնտեղ հայտնաբերվել է կարրի հավի բաղադրատոմս, հաղորդում է Mirror-ը։

Գրքում, որն օգտագործել են հոգեւորականները, առկա են նաեւ այլ բաղադրատոմսեր, օրինակ՝ «ֆրիակսե՝ խոզի ոտքերից ու ականջներից»։

Արտասովոր գտածոն հայտնաբերվել է բենեդիկտոսյանների վանքի արխիվում։ Այժմ բաղադրատոմսերն արտագրվում են։

Համաձայն բաղադրատոմսի՝ կարրի հավ պատրաստելու համար հոգեւորականները օգտագործել են երեք գդալ կարրիի փոշի, մեկ թեյի գդալ աղ, երկու մեծ կոճղեզ, հավ, կիտրոնի ցեդրա, մսե լցոն եւ կարագ։