Կապիտոլիումի մոտ տղամարդն ավտոմեքենայով բախվել է ոստիկանական մեքենային եւ փորձել ճզմել ոստիկանին, հաղորդում է CNN-ը։ Համաձայն աղբյուրի՝ տղամարդը ձերբակալվել է։ Նշվում է, որ ոստիկանները կրակ են բացել, սակայն տուժածներ չկան։
Սակայն ինչպես հաղորդում է FoxNews-ը՝ վթարի պատճառ է դարձել ոստիկանական հետապնդումը։ Ոստիկաններն ավտոմեքենայով հետապնդել են տղամարդուն Կոնգրեսի գրադարանից։ Հետապնդումն ավարտվել է նրանով, որ տղամարդը բախվել է ոստիկանական մեքենայի եւ մեկ այլ՝ քաղաքացու ավտոմեքենային։ Իսկ թե ինչ պատճառներով է ոստիկանությունը հետապնդել տղամարդուն, չի ասվում։




























