Հնդկաստանի Ուտար Փրադեշ նահանգում ուղեւորատար գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետեւանքով 18 մարդ է տուժել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
NDTV-ի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 30-ի գիշերը, Լակհնաու նահանգի մայրաքաղաքից 270 կմ հեռավորությամբ: Բուժաշխատողների տվյալներով՝ վիրավորներից վեցի վիճակը ծանր է:
Առայժմ դեռ հայտնի չէ, թե ինչն է դարձել վթարի պատճառը:




























