Բեռլինի պաշտոնական պորտալում մարդկանց հավաքագրման հայտարարություն է տեղադրվել , որոնք կկարողանան մարմնավորել «ռուսներին»՝ Գերմանիայում ԱՄՆ բանակի զորավարժությունների ժամանակ։ Նրանց խոստանում են վճարել օրական 88-120 եվրո, հաղորդում է BBC-ն։

«Փնտրվում են դերային խաղերի համար դերակատարներ՝ ԱՄՆ բանակի նախապատրաստման կուրսերի շրջանակներում։ Դերասանները կխաղան ճգնաժամային շրջաններում քաղաքացիական բնակչության դերը՝ օգնելով իրատեսորեն հակամարտության համար պայմաններ ստեղծել՝ զինծառայողներին արտասահմանում առաքելությունների նախապատրաստելու նպատակով», - ասվում է հայտարարությունում։

Նախատեսվում է, որ դերակատարները կմարմնավորեն բնակիչների, վաճառականների, ֆերմերների ու աֆղանական գյուղի տեղական ինքնակառավարման մարմիններին, որտեղ, ըստ զորավարժությունների սցենարի, տեղի է ունենում ամերիկյան գործողությունը։ Դերակատարների հիմնական խնդիրն է փոխգործակցել ամերիկացիների հետ։

Հաղորդագրությունում չի հստակեցվում՝ ինչու աֆղանական գյուղի «բեմականացման» համար փնտրում են մարդկանց, որոնք կարող են մարմնավորել հենց ռուսներին կամ տիրապետում են ռուսերենին։