Մարտի 30-ին՝ հինգշաբթի առավոտյան, Scoot եւ Emirates ընկերությունների ինքնաթիռները, թեթեւ վնասվածքներ են ստացել՝ Սինգապուրի Չանգի օդանավակայանում փոքրիկ միջադեպի հեւեանքով, հաղորդում է Straits Times-ը։

Scoot ավիաընկերության ներկայացուցիչը պարբերականին հայտնել է, որ ինքնաթիռի ձախ թեւը դիպել է  Emirates ընկերության Airbus 380-ին, երբ թռիչքից առաջ այն անցնում էր թռիչքուղով։ Վերջինը պատրաստվում էր Դուբայ թռիչքին։ Scoot ավիաընկերության ինքնաթիռը պետք է TZ188 չվերթով թռչեր Տյանցզին (Չինաստան)։

Նշվում է, որ 303 ուղեւորներից եւ անձնակազմի 11 անդամներից ոչ ոք չի տուժել։