Ամերիկյան Ատլանտա նահանգում I-85 ավտոմայրուղու մի հատվածը փլուզվել է դրա տակ բռնկված հրդեհի հետեւանքով: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Fox5-ը:

Ճանապարհը փակվել է, վարորդներին խնդրում են այլ երթուղի ընտրել:

Հրշեջները ենթադրում են, որ այրվել են մայրուղու տակով անցնող պլաստմասե խողովաշարերը: Մասնագետները մտավախություն ունեն, որ հրդեհի հետեւանքով մայրուղու մետաղական կոնստրուկցիաները կարող են հալչել:

Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան: