Համացանցում է հայտնվել SpaceX ընկերության Falcon 9 հրթիռի արձակումը՝ օգտագործված առաջին աստիճանով, հաղորդում է The Guardian-ը։
Բազմաթիրախային հեռահաղորդակցական SES-10 արբանյակի կրիչը մեկնարկել է Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից, մարտի 31-ին։ 9 րոպե անց առաջին աստիճանը հաջողությամբ վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում գտնվող հարթակին։
Դա նախկինում օգտագործված աստիճանով հրթիռի առաջին արձակումն էր։




























