ՀԴԲ-ն հրապարակել է 2001 սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մինչ այդ չհրապարակված լուսանկարներ։ Լուսանկարների վրա Պենտագոնի քանդված շենքն է, որի մեջ գրավված օդանավով մխրճվել էին ահաբեկիչները, ինչի հետեւանքով զոհվել էր 187 մարդ, հայտնում է SkyNews–ը ։

Լուսանկարների վրա երեւում են օդանավի բեկորները, փրկարարները, որոնք որոնում են ողջ մնացածներին ու շենքի վնասվածքները։

Ընդամենը 2011-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետեւանքով զոհվել է գրեթե 3000 մարդ։ Ահաբեկիչները գրավել էին ուղեւորատար օդանավեր, որոնք մխրճվել են Նյու Յորքում Համաշխարհային առեւտրի կենտրոնի ու Արլինգթոնում Պենտագոնի շենքերի մեջ։

Գրավվել էր նաեւ United 93 օդանավը, որը ենթադրաբար ուղեւորվում էր Վաշինգտոն, բայց այն ընկել է Պենսիլվանիայի դաշտ այն բանից հետո, երբ ուղեւորները ո ւ անձնակազմը փորձել են կանգնեցնել ահաբեկիչներին։