Լոս Անջելեսի Սան- Վելլի թաղամասում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհվել է հայ երիտասարդ ։

21-ամյա Խաչիկ Բոյաջյանը, որը Հյուսիսային Հոլիդու թաղամասի բնակիչ էր, զոհվել է երկու մոտոցիկլետների մասնակցությամբ վթարի հետեւանքով, հայտնում է Los Angeles Daily News-ը։

Մոտոցիկլետները բախվել են իրար մարտի 30-ի գիշերը։ Երիտասարդը զոհվել է տեղում։