Բանգլադեշի հարավ արեւմուտքում՝ Բագերհաթ շրջանում նավաբեկության հետեւանքով զոհվել է 17 մարդ։ Նավը գերծանրաբեռնված էր, հայտնում է «Սինհուան»։

Առկա տվյալներով, փայտյա նավակը կողաշրջվել է Պանգուչի գետում։ Նավի վրա մոտ 70 մարդ կար։ Ուղեւորների ազգականների խոսքով եւս 2 մարդ անհետ կորած է համարվում։ Որոնողական գործողությունը շարունակվում է։