Պակիստանի Փենջաբ նահանգի տաճարի պահակը, որին ձերբակալել են 20 ծխականներին սպանելու մեղադրանքով, հայտնել է իր դրդապատճառների մասին, փոխանցում է Ֆրանս Փրեսը։
«50-ամյա Աբդուլ Վահիդը խոստովանել է, որ սպանել է այն մարդկանց, քանի որ վախենում էր, որ նրանք եկել են իրեն սպանելու»,- ասել է գործակալությանը ոստիկանության ներկայացուցիչ Զուլֆիգար Համիդը։
Հանցագործության դրդապատճառը պաշտոնապես հաստատված չէ, սակայն ոստիկանության տվյալներով, կասկածյալը, որը Պակիստանի ընտրական կոմիտեի աշխատակիցն է եղել, կարող էր հոգեկան շեղումներ ունենալ, հանցագործությունը կարող է նաեւ կապակցված լինել եկեղեցու ղեկավարության համար պայքարի հետ։ Բացի դրանից, մյուս պակիստանյան լրատվամիջոցների տվյալներով, սա նրա կողմից ագրեսիայի առաջին դրսեւորումը չէ։




























