Աջափնյակում ինքնահրկիզվել ցանկացող քաղաքացի Ռ.Ղ.-ն լսել է հարազատներին եւ հրաժարվել այդ մտքից: Այս մասին աայսօր` ապրիլի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ռ.Ղ.-ն լսել է հարազատների հորդորները եւ ցած իջել ցանկապատի վայից: Քաղաքապետարանից նրան ոչ մի պատասխան չեն տվել:

Հիշեցնենք, որ Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ Ռ.Ղ.-ն սպառնում է ինքնահրկիզվել, նա այդ քայլին դիմել էր, քանի որ քաղաքապետարանից զգուշացրել էին, որ տան դիմացի ցանկապատը անօրինական է կառուցված եւ ենթակա է փլուզման: