Ռուսական Սեվերոդվինսկ քաղաքում անհայտ անձինք որդու աչքի առաջ դանակահարելով սպանել են ադրբեջանցի գործարարին:
Նոյեմբերի 16-ին առավոտյան ժամը 8-ին Սեվերոդվինսկ քաղաքի Օրջոնիկիձե 17 հասցեում դանակահարել են 34-ամյա Ադրբեջանի բնակչին:
Ականատեսների վկայությամբ, տղամարդը որդու հետ դուրս է եկել շենքից եւ ցանկացել է մոտենալ մեքենային, երբ նրան են մոտեցել երկու անծանոթներ եւ դանակի հարվածներ հասցրել: գործարարը մահացել է նախքան բժիշկների ժամանումը:



























