Թուրքական բյուջետային Pegasus ավիաընկերությունը անորոշ ժամանակով հետաձգել է հայկական շուկա մտնելը: Մայիսի 3-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը:
Ընկերությունը վարչությանը նամակ է հղել, որում հետաձգումը պատճառաբանել է տեխնիկական խնդիրներով: Սակայն Ստամբուլ չվերթների պահանջարկ, այսպես թե այնպես, կա: «Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքացիները մեկնում են Ստամբուլ: Շուկան ուսումնասիրելով՝ ընկերությունը որոշել էր այստեղ աշխատել»,- նշեց Ավետիսյանը:




























