Հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի ղեկավարությամբ սպաներն ու գեներալները Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 72-րդ տարեդարձի տոնակատարության նախօրեին ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Երեւանի Հաղթանակի այգու «Մայր Հայաստան» հուշակոթողի Հավերժ կրակի մոտ։

ՀՌՕ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պատվիրակությունը այցելել է Հայրենական մեծ պատերազմի պատմության թանգարան, նաեւ Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան։

Իր աշխատանքային այցի շրջանակում ՀՌՕ զորքերի հրամանատարը ստուգել է զորքերի պատրաստվածությունը Գյումրիի կայազորում ու Երեւանի ավիացիոն բազայում ուսման ամառային ժամանակաշրջանին։