Արարատի մարզում մայիսի 3-ին երեկոյան մահափորձ է տեղի ունեցել. հրազենային վնասվածքով հիվանդանոց է ընդունվել մարզի բնակիչ Կ.Ղ.-ն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ մայիսի 3-ին ժամը 19.10-ին Արտաշատի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Կ. Ղ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վերին Արտաշատից դեպի Արտաշա տանող ավտոճանապարհին անհայտ անձինք մեքենայով փակել են Կ.Ղ.-ի վարած մեքենայի ճանապարհը եւ կրակահերթ արձակել վերջինիս ուղղությամբ:
Ձեռնարկվում են միջոցառումներ այդ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ըստ Shamshyan.com-ի՝ մեքենայի մեջ եղել է Նորաշենի գյուղապետը, իսկ հրազենային վնասվածք ստացածը նրա վարորդն է:



























