2016-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հասույթն աճել է 6,5 տոկոսով՝ հասնելով 192,7 մլրդ դրամի (շուրջ 396 մլն դոլար)։ Այս մասին ասվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հաշվետվությունում, որը մայիսի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։

Էլեկտրաէներգիայի գնումների ծավալը գնային արտահայտմամբ մեծացել է 6,9 տոկոսով՝ հասնելով 117,7 մլրդ դրամի։