Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը ձերբակալել է մի խումբ անձանց, ովքեր զբաղվել են զենքի եւ թմրանյութերի մաքսանենգությամբ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երթուղով:
Trend գործակալության հաղորդմամբ, մաքսանենգները Ադրբեջան են մտել անօրինական ճանապարհով: Նրանց ձերբակալել են եւ առգրավել սառը զենք ու այլ ռազմամթերք:



























