Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան  Հանս Յոխեն Շմիդթը լրագրողների հետ այսօր` նոյեմբերի 23-ին կայացած հանդիպմանը դժգոհել է «Արմավիա» ավիաընկերության փոխադրումների բարձր գներից։

Նրա խոսքով, ավիափոխադրողի՝ Երեւանից կատարած թռիչքների գները շատ բարձրեն, ու թեեւ «Արմավիան» ինքը մրցունակ ընկերություն  է, սակայն  մրցունակ չեն նրա առաջարկած գները։ Դեսպանը նաեւ նշել է, որ Հայաստանում ավիափոխադրումների ոլորտում շատ դժվար է խոսել մրցակցության առկայության մասին։ «Միգուցե ավելի ճիշտ կլիներ ներդրումներ կատարել եւ բարելավել այս ոլորտը։ Ես կուզեի ավելի շատ օգտվել «Արմավիայի» մատուցած ծառայություններից, բայց  տեղերը պետք է նախօրոք պատվիրել»,- ասել է Շմիդթը։