Հայաստանի ՀՆԱ-ն 2017-ի առաջին եռամսյակում աճել է 6․5 տոկոսով՝ 2016-ի առաջին եռամսյակի համեմատ։ Այս մասին են վկայում պաշտոնական վճակագրական տվյալները։

ՀՆԱ-ի հիմնական մասը՝ մոտ 58 տոկոսը, առաջվա պես առեւտուրն ու ծառայություններն են կազմում։ Արդյունաբերությունը կազմել է մոտ 22․2 տոկոսը, գյուղատնտեսությունը՝ 5․6 տոկոս։

Ամենաարագը աճել է արդյունաբերությունը՝ 12․4 տոկոսով։ Առեւտուրը աճել է 5․3 տոկոսով։