Կատարի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի Հայաստան այցելել։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունիսի 1-ի նիստում։ Որոշումն ուժի մեջ կմտնի հունիսի 10-ից։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ երկու երկրների միջեւ ուղիղ չվերթ է գործում, որը նաեւ տարանցման նպատակով է ծառայում։ Բացի այդ, Հայաստան զգալիորեն ավելի շատ Կատարի քաղաքացիներ են այցելում։ Հիմնականում որպես զբոսաշրջիկներ, բայց կան նաեւ պոտենցիալ ներդրողներ՝ գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում եւ անշարժ գույքի գնորդներ։
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշել է, որ այժմ Հայաստանը վիզայի ազատականացման նախագծեր է քննարկում նաեւ մի շարք այլ երկրների հետ։




























