Մոսկվայում անհայտ անձը կրակել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում են իրավապահ մարմինները, արտակարգ պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին։
«Մերսեդեսի» վարորդը հրազենային բազմաթիվ վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտի վերակենդանացման բաժանմունք։
Ինչպես պարզվել է, տուժածը 45-ամյա ադրբեջանցի է, ով Մոսկվայում ավտոսրահ ունի։ «Մերսեդեսի» ուղեւորը չի տուժել։
Որոշ տեղեկատվական գործակալություների տվյալներով, կրակողը միայնակ է եղել եւ ինքնաձիգը թողել է հանցանքի վայրում։



























