Ղազախստանի դպրոցներից մեկի հայկական, ադրբեջանական եւ հրեական բաժիններում տոլերանտությանը նվիրված բաց դասեր են անցկացվել։

Երեխաները տոլերանտ անհատականության մոդելի ստեղծագործական նախագծեր են կազմել, կատարել են ժողովուրդների ընդհանուր ավանդույթների վերլուծություններ։

Համբերատարության, էթնոսների հանդեպ հարգանքի եւ տարբեր ազգության ու կրոնի մարդկանց հետ շփվելու ունակություն ուսուցանելու համար մանկավարժներն օգտագործել են նոր տեխնոլոգիաներ, դիմել թատերականացմանը եւ այլն։