Անհրաժեշտ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը դիտել Կովկասում սառեցված հակամարտությունների լուծման տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է պաշտոնական այցով Շվեյցարիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։

Թուրքական Haberbulteni-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողներից մեկի հարցին, կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին, որին ի պատասխան Գյուլը նշել է. «Այս թեմային պետք է ավելի ընդգրկուն տեսանկյունից նայել։  Անհրաժեշտ է այն դիտարկել կայունության, Կովկասում սառեցված հակամարտությունների լուծման տեսանկյունից: Քանի որ սառեցված խնդիրը կարող են հանկարծակի պայթել»:

Թուրքիայի նախագահը շեշտել է, թե ոչ ոք չի կարողանալու անտեսել «ադրբեջանական հողերի բռնազավթումը»: «Ես չեմ ուզում այս խնդիրներն իրար կապել, սակայն անհրաժեշտ է այն մեծ պատկերով դիտարկել»,-նշել է Գյուլը՝ շնորհակալություն հայտնելով Շվեյցարիային՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը աջակցելու համար: