Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությունը, թե Անկարան պատրաստ է կյանքի կոչել հայ-թուրքական արձանագրությունները, նպատակ ունեն մոլորեցնել միջազգային հանրությանը՝ հայ-թուրքական երկխոսության շարունակման պատրանք ստեղծելով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է  հանրապետական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:

Ընդ որում, նա ընդգծել է, թե Գյուլը դատարկ հայտարարությունների փոխարեն կարող էր հանձնարարել Մեծ ազգային ժողովին՝ վավերացնել արձանագրությունները եւ այդկերպ ապացուցել հայ-թուրքական մերձեցմանը Անկարայի հավատարմությունը: «Իսկ Հայաստանն ապացուցել է իր վճռականությունը ոչ թե խոսքով, այլ` գործով»,- նկատել է պատգամավորը:

Նշենք, որ Թուրքիայի նախագահը նախօրեին հայտարարել էր, թե «Մենք վճռական ենք հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կոչելու գործում՝ Առաջին աշխարհամարտից հետո զանգվածային սպանությունների դարավոր վշտից հետո»: